Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի`Ռոբերտ Բ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 3 դրվագով օգտագործելով կեղծված անձնագիր, ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Գործով որպես իրեղեն ապացույց է հանդիսանում կեղծ անձնագիրը, որը կնիքվել և կցվել է քրեական գործին:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի` առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր`Իրավաբան.net