Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման դեպքում նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ արդարադատության նախարարն այդ տարածքի նոտարական սպասարկման լիազորությունները կարող է ժամանակավորապես դնել այլ նոտարական տարածք սպասարկող նոտարի վրա՝ վերջինիս համաձայնությամբ: Այս դեպքում նոտարն իրավունք ունի լրացուցիչ նոտարական տարածքն սպասարկել կամ իր նոտարական գրասենյակի, կամ լրացուցիչ տարածքի նոտարական գրասենյակի միջոցով:
Նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ արդարադատության նախարարը նոտարին նրա համաձայնությամբ կարող է գործուղել այլ նոտարական տարածք:
Աղբյուրը` Իրավաբան.net