Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ

Հունվարի 17-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ Ապարանի, Դիլիջանի, Աշոցքի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

 

Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել