Ապառիկով պահանջել է մեկ շիշ գարեջուր

Նախկինում 2 անգամ դատապարտված Վարուժան Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որն աալկոհոլային հարբածության վիճակում, 2012թ. սեպտեմբերի 8-ին ժամը 22.30-իսահմաններում այցելելով ՆորՆորքի 2 զանգ. 51 հասցեում գործող «Զով» սրճարան, սրճարանի տնօրեն Կարինե Եպիսկոպոպոսյանից պահանջել է իրեն տալ գարեջուր ապառիկ վճարման պայմանով և չհանդուրժելով վերջինիս մերժումը սկսել է անհարկի վիճաբանել վերջինի սորդու` Ժորա Ներսիսյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը հայհոյանքներ է հասցեագրել ԺորաՆ երսիսյանին և Գևորգ Ալեքսանյանին և բռունցքով հարվածել է վերջիններիս, միայն հաճախորդ Սեյրան Ենգիբարյանի միջամտությամբ այդպ ահին վեճըդադարել է: Այնուհետև րոպեներ անց Պապոյանը դարձյալ վերադարձել է և շարունակել իր խուլիգանական գործողությունները, հետո դարձյալ այն կանխվել է, սակայն Պապոյանը չհանդուրժելով Ենգիբարյանի կողմից իր հասցեին արված դիտողությունը, մոտ 5 րոպե անց արդեն երրորդ անգամ ինքնությունը չպարզված 5-6 անձանց հետ վերադարձել է նույն սրճարան դարձյալ վիճաբանել և բռունցքով, նաև իր կողմից որպես զենք օգտագործված սրճարանի պլաստմասե աթոռով, գարեջրի ապակյ ատարայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ենգիբարյանի և Ֆարմանյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին դիտավորությամբ պատճառելով առողջության քայքայումով թեթև վնասվածքներ:

 

Գործում իրեղեն ապացույց է հանդիսանում «Կիլիկիա» տեսակի գարեջրի կոտրված շիշը` փաթեթավորված և կնիքված վիճակում:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման տեսակ ընտրվել է կալանավորումը: Գործում ներգրավված են 5 տուժող, իսկ մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

 

Գործը գտնվում է Ավան և Նոր Նորք վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Վարդապետյանի վարույթում, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է 2013 թվականի հունվարի 22-ին, ժամը 12.00-ին:

 

 

Աղբյուրը՝ Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել