Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որով սահմանել է, որ Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքը, ժամկետների ավարտից հետո, մինչև նոր մրցույթների անցկացումը, վերապահել դրանք փաստացի սպասարկող կազմակերպություններին և թույլատրել դրանց կողմից երթուղիների ժամանակավոր սպասարկումը։
Քաղաքապետը առաջարկել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին՝ երկարաձգել Երևանի ներհամայնքային ավտոբուսային և միկրոավտոբուսային մի շարք երթուղիների շարժակազմերի ժամանակավոր գրանցման կտրոնների ժամկետները՝ համաձայն հավելվածի։
