Կատարողական վարույթի կողմերն այսուհետ փոխադարձ համաձայնությամբ կարող են փոխել պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը

Այսուհետ կատարողական վարույթի կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոխել պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը:

Այս մասին քաղաքացիներին տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս սահմանվել է նոր իրավունք՝ կատարողական վարույթի կողմերի համար: 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել