«Օդում կախված սուրճ» աղքատներին

Նեապոլյան սրճարան: Ներս են մտնում երկուսը և պատվիրում` «5 գավաթ սուրճ. երկուսը կխմենք հիմա, իսկ երեքը՝ օդում կախեք» (իտալերեն un caffe sospeso տառացի թարգմանաբար նշանակում է «սուրճը օդում կախել»): Վճարում են 5 գավաթ սուրճի համար և խմում իրենց մեկական սուրճը:

 

 

Ներս են մտնում երկու աղջիկ, պատվիրում են երկու գավաթ սուրճ, խմում և վճարում երկուսի համար:

 

 

Ներս են մտնում երեք փաստաբան: Պատվիրում են յոթ գավաթ սուրճ` «Երեքը մենք կխմենք տեղում, իսկ չորսը` օդում կախեք»: Խմում են իրենց սուրճը, վճարում և հեռանում:

 

 

Եթե նստեք և հետևեք սրճարանների հաճախորդներին կարող եք ականատես լինել բավական անսպասելի, և առաջին հայացքից անհասկանալի նման իրավիճակի: Նեապոլական սրճարանում հաճախորդները, չգիտես ինչու, պատվիրում են հինգ գավաթ սուրճ, վճարում, բայց խմում երկուսը, մյուսները յոթ գավաթ սուրճի համար վճարում, բայց՝ խմում միայն երեքը: Միևնույն ժամանակ խնդրում են մնացած գավաթները «օդում կախել»:

 

 

Պարզվում է, Իտալիայի իր մեծությամբ երրորդ և Հարավային Իտալիայի ամենամեծ քաղաքում (Նեապոլի բնակչությունը մեկ միլիոնն է, իսկ արվարձաններով հաշված՝ երեք միլիոն) շատ հետաքրքիր սովորույթ գոյություն ունի:

 

 

Տոնինո Բենակվիստի «Մալավիտա» ստեղծագործությունում նկարագրվում է այդ սովորույթը, որը գոյություն ունի մինչ այժմ: Այն անվանում են «un caffe sospeso»: Մեջբերում ենք. «Մենք` Դե Սիկոյի հետ սրճարանում զրուցելով նստած մնացինք մինչև կեսօր, ես նայում էի արևով հագեցած հրապարակի վրա, և հանկարծ տեսնա մի մութ ստվեր, որը մոտենում էր սրճարանի դռանը, և արդեն դռան մոտ հասկացա, որ այն մի աղքատ մարդ է, ով նայում է սրճարանից ներս և հարցնում. «Կա՞ օդից կախված սուրճ»:

 

 

Նեապոլում այս տարօրինակ սովորույթը դեռ հաշվի են առնում որոշ տեղական սրճարանների սեփականատերերը: Հաշվի առնելով սուրճի բավական մատչելի գինը բարերում, հաճախորդները շատ հաճախ գրպաններից հանում են մանր գումարը և պատվիրում են երկու գավաթ սուրճ` խմելով միայն մեկը: Իսկ այդ ընթացքում բարմենն իր գրատախտակին գրառում է մեկ անվճար սուրճ` պատահական ներս մտնող աղքատի համար:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.նեթ

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել