Շոկոլադ`ակնհայտ և արդի վտա՞նգ

Ամերիկայի բնապահպանության ինստիտուտը հայց է ներկայացրել` մեղադրելով շոկոլադ արտադրողներին այն բանում, որ նրանք խախտել են օրենքով սահմանված պարտականությունը, զգուշացնելու սպառողներին ապրանքներում պարունակող վտանգավոր քիմիական նյութերի մասին: Նրանք պնդում են, որ շոկոլադը պարունակում է «պոտենցիալ վտանգ ներկայացնող թույլատրելի նորմաները գերազանցող կապարի և կադմիումի չափաբաժին, որը կարող է խափանել մինչև վեց տարեկան երեխաների մտավոր զարգացումը և … վնասում է հղի կանանց պտուղը»: Կալիֆորնիայի նահանգապետի խորհրդարանը և այլ գիտնականները պարզել են, որ շոկոլադե ապրանքատեսակներն անվտանգ են: Մայքլ Քորաշը` շոկոլադի ընկերության փաստաբանը, հայտարարում է, որ սա ոչ այլ ինչ է, քան մեղադրողների կողմից «վախեցնելու անամոթ մտադրություն»: Ինստիտուտը պահանջում է նաև, ի լրումն շոկոլադե բոլոր արտադրանքների վրա նախազգուշացնող պիտակների, փոխհատուցում տալ սպառողներին և նշանակել տուգանքներ` մեկ օրվա համար ավելի քան 2500 ԱՄՆ դոլար` օրական մեկ խախտման համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել