Կարաոկե ակումբում դանակահարություն է տեղի ունեցել

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ Հ. Զ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում:

 

Վերջինիս մեղադրաքն էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ-ին ապրիլի 01-ին ժամը 02.10-ի սահմաններում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 23 հասցեում գործող «Պետինո» կարաոկե ակումբում վիճաբանել է Ա.Խ.-ի հետ, որի ընթացքում դանակով հարվածել է Ա.Խ.-ի որովայնին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք` որովայնի առաջին պատի կտրած–ծակած թափանցիկ վերքի ձևով:

 

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հ. Զ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ Ա.Խ.-ի հետ չի վիճաբանել, այլ կատակելու ընթացքում ցուցաբերած անզգուշության հետևանքով ձեռքին եղած դանակով պատահաբար վնասվածք է պատճառել նրան։

 

Դատարանը վճռել է ամբաստանյալ Հ.Զ.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:

 

Խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել