ՌԴ-ում 1-ամյա երեխան քահանայի պատճառով մկրտության ժամանակ վնասվածք է ստացել. մայրը հաղորդում է ներկայացրել ընդդեմ քահանայի

Ռուսաստանի Գատչինա քաղաքի եկեղեցիներից մեկում 1-ամյա երեխայի մկրտության ժամանակ քահանան կոպիտ է վարվել երեխայի հետ, ինչի արդյունքում վերջինս վնասվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե քահանան ինչպես է երեխային կոպտորեն մտցնում օրհնված ջրի մեջ՝ հաշվի չառնելով մկրտության ավազանի փոքր լինելը:

Քահանան ոչ մի կերպ չի արձագանքում նաև երեխայի լացին, վերջինս շտապում է ավարտել արարողությունը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ երեխայի մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն` ընդդեմ քահանայի։

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել