ՀՀ բնակավայրերում աղբահանության կազամակերպման ոլորտում լիազոր մարմին կճանաչվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Հանրապետության 502 համայնքներից կազմակերպված աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացվում է hիմնականում քաղաքային բնակավայրերում և քաղաքամերձ գյուղական բնակավայրերում:  2019 թվականի հունիսի 1-ի տվյալներով հանրապետության 60 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում։

Դրա հետ մեկտեղ, անմխիթար վիճակ է տիրում նաև աղբի հեռացման վայերում` աղբավայրերում և աղբանոցներում: Խորհրդային տարիներին պաշտոնապես կառուցվել են 60 կոմունալ աղբավայրեր (շուրջ 250 հեկտար տարածքով) հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերի պահանջներին: Բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբավայրեր և բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: Հաճախ կենցաղային աղբը թափվում է չարտոնագրված վայրերում` բակային տարածքներում, այգիներում, բանջարանոցներում, ավտոճանապարհների եզրերին, ձորերում, գետափերին:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ  դեռևս 2017 թվականի մայիս ամվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում գույքագրվել է 2031 աղբանոց, 495 հա ընդհնաուր տարածքով։  Համայանքների հետ համագործակցության արդյունքներով մոտ 1600-ը փակվել են, հողածածկվել են։

Աղբահանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ԿԿԹ առաջացնող բոլոր սուբյեկտների ընդգրկվածության, պայմանագրերի կնքման վարձավճարների հավաքագրման գործընթացների նկատմամբ ընդհանուր և կենտրոնացված հսկողություն չի իրականացվում: Գործնականում ծառայությունների մատուցման կիրառվող պայմանագրերը թերի են, չեն ներառում երկկողմ փոխհարաբերությունների բոլոր անհրաժեշտ դրույթները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը կազմակերպված աղբահանության և սանիտարական մաքրման համակարգում, ինչպես նաև կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի միասնական համակարգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել