ԱԱԾ տնօրենի հրամանը` տեղեկատվության գաղտնի ստացման վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 20-ին հրաման է ստորագրել, որով լրացում է կատարվել Հայաստանի  կողմից 3-րդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների հանրապետության մաքսային տարածք ներմուծման և արտահանման կանոնակարգում:

Հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 25-ին:

Նախատեսվել է, որ լիցենզիան տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը  ԱԱԾ մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ԱԱԾ մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել