Որպես կանոն, ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն, դիմում են լիազոր մարմին և անմիջապես ներկայացնում են ապաստանի դիմումը:
«Ապաստան հայցողը գրավոր ներկայացնում է լիազոր մարմնին` հայերեն կամ իր մայրենի լեզվով կամ Միավորված ազգերի կազմակերպության լեզուներից մեկով»-,այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` ապաստան հայցողն իր դիմումում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան հայցելու պատճառները և հիմնավորում է հնարավոր հետապնդվելու երկյուղը, կամ ներկայացնում է այն հարկադրվող պատճառները, որոնց հետևանքով նա լքել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիրը:
Լիազոր մարմինն օգնում է ապաստան հայցողին ապաստանի դիմումը լրացնելու գործում, անհրաժեշտության դեպքում նրան անվճար տրամադրում թարգմանիչ, իսկ ապաստան հայցողի ցանկությամբ` օգնում է նրան կապ հաստատել փաստաբանի կամ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ:
Աղբյուրը`Իրավաբան.net