Դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։ Ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը բժշկական զննություն անցնելու և ուղղիչ հիմնարկի պայմաններին հարմարվելու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալը գտնվում է պատիժը կրելու առնվազն նույն պայմաններում։
Նշենք, որ կարանտինային բաժանմունքում դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր հիմնական իրավունքներին և պարտականություններին, ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին, ինչի մասին տեղեկանքը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Աղբյուրը`Իրավաբան.net