Հունվարի 11-ին մի քաղաքացի դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին՝ հայտնելով, որ եղբայրը 2012 թ. դեկտեմբերի 31-ին «Մերսեդես» մակնիշի, անհայտ պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայով գալով «Զվարթնոց» օդանավակայան՝ Երևան-Վիեննա չվերթով մեկնել է Վիեննա, այնուհետև՝ Բելգիա: «Զվարթնոց» օդանավակայանում, տաքսուց իջնելուց հետո է նկատել, որ մեքենայի սրահում մոռացել է տոպրակ, որի մեջ եղել է ոսկյա մատանի, ոսկյա շղթա՝ երկու ապարանջաններով և թևնոց:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանները Նորագավիթի 10-րդ փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել «Մերսեդես C-180» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ, 1986 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, որը ներկայացրել է մեկ մատանի և հայտարարել, որ մնացած զարդերը 160.000 դրամի դիմաց հանձնել է Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող գրավատուն և գումարը յուրացրել սեփական կարիքների համար:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net