Երևանի քաղաքապետրանից հայտնում են, որ մայրաքաղաքի վարչական տարածքը ներկայիս տրանսպորտային հոսքերին ակնհայտ չի բավականացնում:
Մինչ քաղաքային իշխանությունները մշակում են խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ, առկա վիճակն ավելի են բարդացնում չնախատեսված վայրերում անկանոն կայանված մեքենաների վարորդները՝ հաճախ արհամարհելով երթևեկության մյուս մասնակիցներին: Երևույթի դեմ պայքարում հերթական համատեղ ստուգայցն են իրականացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի