Կաշառքը վերցնելու պահին ոստիկանները սոցապահովության բաժնի տեսուչին բռնել ու բերման են ենթարկել

ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում նպաստից չզրկելու համար 2017-2018 թվականների ընթացքում պահանջել ու ստացել է ընդհանուր 63.000 դրամ կաշառք։ Նույն կնոջը 2019 թվականի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար էլ տեսուչը պահանջել է երկու ամսվա նպաստի գումարը’ ընդհանուր 56.000 դրամ։

Հուլիսի 22-ին պահանջած կաշառքը վերցնելու պահին ոստիկանության ծառայողները բռնել են նրան ու բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Нет описания фото. Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել