Պահանջել է անհապաղ զբոսանք տրամադրել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հիվանդը` պատիժն ի կատար ածող հիմնարկի աշխատողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նույն հիմնարկի գործունեությանը:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ահարոն Հակոբյանի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ, վերջինս պատիժն ի կատար ածող հիմնարկի աշխատողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նույն հիմնարկի գործունեությանը, այն է` 2012 թ. հունիսի 25-ին ժամը 13.50-ի սահմաններում որպես դատապարտյալ` պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և գտնվելով հիմնարկի թիվ 3 խցում, տեղյակ լինելով դատապարտյալների համար նախատեսված զբոսահրապարակի զբաղված լինելու մասին` իր համախցակից Հակոբ Հակոբյանին անհապաղ զբոսանք տրամադրելու հարցի շուրջ անհիմն վիճաբանության մեջ է մտել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-Ի ԱԱ բաժնի կրտսեր Սերժանտ Արմեն Մելքոնյանի հետ, պահանջել է անհապաղ զբոսանք տրամադրել իրենց, որի ընթացքում հաշվի չառնելով մասնագետի` զբոսահրապարակը զբաղված լինելու պատճառաբանությունները, վիրավորել է նրան, դիմել ներքին կանոնակարգով արգելված ձևով, չի ենթարկվել խախտումը դադարեցնելու նրա պահանջներին, որից հետո համոզվելով, որ Ա.Մելքոնյանը չի կատարում իր անօրինական պահանջը վերցրել է իր մոտ դրված` որպես մոխրաման օգտագործով սուրճի թիթեղյա տարան ու այն շպրտել նրա ուղղությամբ, որը, կպնելով Ա.Մելքոնյանի դեմքին, պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածնքներ քերծվածքի ձևով քթի շրջանում:

 

Ահարոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել