Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը՝ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի:

Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Գևորգ Գևորգյանից:

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովի՝ 2019թ-ի հուլիսի 15-ի. որոշմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ՎԻՎ/85/2019 գործի վարույթը կարճվել է՝ այն հիմնավորմամբ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Երևան քաղաքի Մ.Մելիքյան փողոցի 16-րդ շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.01.1995թ. 5/4 թվակիր որոշման հիման վրա, այսինքն՝ քննարկման առարկա դարձրած բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը Արգիշտի Քյարամյանը ձեռք է բերել 4 տարեկան հասակում, այն էլ՝ օրենքի ուժով (առանց բնակարանը օտարելու գործընթացի)»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել