ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվեց Սերբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)։
Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:
Նշենք, որ Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նաև Չեխիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է: