Մինչև 600 հազար տուգանք՝ մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում է կատարվել։

Նոր, 47․9 հոդվածը սահմանում է, որ  շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին, բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձին, աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը, վերապահումով հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 300 հազար դրամի չափով:

Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կառաջացնի տուգանքի նշանակում՝ 600 հազար դրամի չափով:

Օրենքի այս լրացումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, ընդունվել է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել