Ո՞ր դեպքերում է պայմանագրային զինծառայողը նշանակվում ցածր պաշտոնի

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 38-րդ հոդվածի համաձայն պայմանագրային զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի`

  • կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասար պաշտոնի (իր համաձայնությամբ).
  • ծառայողական անհրաժեշտությունից ելնելով (իր համաձայնությամբ).
  • ընտանեկան պայմաններից ելնելով (իր համաձայնությամբ).
  • առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (իր համաձայնությամբ).
  • «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում, ինչպես նաև եթե «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, այլ կարգապահական խախտման համար ենթարկվել է կարգապահական տույժի.
  • եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է զինվորական ծառայության սահմանափակման այնպիսի պատժի, որը բացառում է իր զբաղեցրած պաշտոնում հետագա պաշտոնավարումը.
  • ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել