Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ իրեն հանդիպած տեսարանին:
«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:
Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»,-նշում է նա:
Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ երբ մտել են սենյակ, աշխատակիցը ներսում է եղել, իսկ ՀՀ դրոշը՝ հատակին գցված: