Այսօր` դեկտեմբերի 19-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Ա. Հարությունյանի գործով դատական նիստը:
Բանն այն է, որ Ա. Հարությունաին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս համագյուղացի Հ. Ոսկանյանից խաբեությամբ վերցրել է խոշոր չափի` 2000 ԱՄՆ դոլլար` որդուն Լեռնային Ղարաբաղում չծառայելու, այլ Հայաստանի Հանրապետությունում ժամկետային զինծառայության անցնելու համար, որը համարժեք է 829.240 ՀՀ դրամ գումարին:
Այսօրվա դատական նիստին ներկա էին մեղադրող Ա. Ավետիսյանը, տուժողը և վեջինիս ներկայացուցիչ Կարինե Դանիելյանը: Ներկա էր նաև ամբաստանյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին, ինչպես նաև վերջինիս շահերի պաշտպան Աննա Դավթյանը և վկաներ:
Դատական նիստի բացումը հայտարարելուց հետո դատավորը հայտարարեց, որ ամբատանյալ Ա. Հարությունյանը նիստը նախագահող դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել և հարցրեց թե արդյոք ամբաստանյալը պնդում է իր միջնորդությունը, որպեսզի դատարանը քննարկի ինքնաբացարկը: Վերջինս ներեղություն խնդրեց դատարանից` պարզաբանելով ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ իր միջնորդությունը, մասնավորապես նշելով, որ մոլորության մեջ է եղել, չի գիտակցել, շփոթված է եղել` ավելացնելով, թե մի՞թե լավություն անելը քրեորեն պատժվող արարք է, որ իրեն հասցրել են դատարան: Ավելացրեց, որ իր կարծիքով բոլոր դատավորներն էլ կոչված են իրականացնելու արդարադատություն և իր համար տարբերություն չկա թե որ դատավորը կքննի այս գործը:
Ամբաստանյալի պաշտպանը դատարանից խնդրեց հետաձգել դատական նիստը`սույն գործին ծանոթանալու համար, քանզի այսօր է ներգրավվել սույն գործով որպես պաշտպան:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և հերթական դատական նիստ նշանակեց 2013թ. հունվարի 8-ին ժամը 11:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net