Կհաստատվեն ՀՀ և ԱԺ նախագահների, վարչապետի և մի շարք պետական կառույցների ծախսերի չափաքանակները. որոշման նախագիծը կառավարությունում է

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հաստատել վարչապետի աշխատակազմի, Ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի,  դատական դեպարտամենտի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և այլ մարմինների կողմից 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները.

      – ՀՀ Նախագահի աշխատակազմ՝ ընդամենը 54 մլն դրամ չափաքանակ, 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար առաջարկվող չափաքանակների համադրելի տեսակարար կշիռը աճել է 11.5 տոկոսային կետով:

     –  ՀՀ Ազգային ժողով՝ ընդամենը 406.5 մլն դրամ չափաքանակ, 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար առաջարկվող չափաքանակների համադրելի տեսակարար կշիռը նվազել է 8.9 տոկոսային կետով:

      –  ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ ընդամենը 251.7 մլն դրամ չափաքանակ,   2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար առաջարկվող չափաքանակների համադրելի տեսակարար կշիռը աճել է 21.6 տոկոսային կետով:

    – ՀՀ սահմանադրական դատարան՝ ընդամենը 3.7 մլն դրամ չափաքանակ («Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում» ծրագիր), 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար առաջարկվող չափաքանակների համադրելի տեսակարար կշիռը աճել է 2.0 տոկոսային կետով:

    – Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ ընդամենը 5 մլն դրամ չափաքանակ («Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդված), 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար ներկայացված չափաքանակի համադրելի տեսակարար կշիռը չի փոխվել:

  • ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընդամենը 21.9 մլն դրամ չափաքանակ, 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար ներկայացված չափաքանակի համադրելի տեսակարար կշիռը աճել է 0.3 տոկոսային կետով,
  • ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդամենը 2 մլն դրամ չափաքանակ (հսկիչ գնումներ իրականացնելու նպատակով), 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար ներկայացված չափաքանակի համադրելի տեսակարար կշիռը չի փոխվել:

        – ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ ընդամենը 25 մլն դրամ չափաքանակ («Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդված), 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար ներկայացված չափաքանակի համադրելի տեսակարար կշիռը չի փոխվել:

        – « Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագիր՝ ընդամենը 5 մլն դրամ չափաքանակ («Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդված), 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար ներկայացված չափաքանակի համադրելի տեսակարար կշիռը չի փոխվել:

        – ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայություն` ընդամենը 5 մլն դրամ չափաքանակ («Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդված), 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար ներկայացված չափաքանակի համադրելի տեսակարար կշիռը չի փոխվել:

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտե («Աջակցություն ՀՀ ՊԵԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին»)՝ ընդամենը 230 մլն դրամ չափաքանակ, 2018 թվականի հետ համեմատությամբ 2019 թվականի համար ներկայացված չափաքանակի համադրելի տեսակարար կշիռը չի փոխվել:

     2019 թվականի համար «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպում» ծրագրի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառմամբ թվով 23 բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով ներկայացված է 114 մլն դրամի չափաքանակ, որը 2018 թվականի համեմատությամբ նվազել է 56.5 մլն դրամով, միաժամանակ նույն ծրագրի «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» միջոցառմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի գծով ներկայացված է 30 մլն դրամ չափաքանակ, որը 2018 թվականի համեմատությամբ աճել է 20 մլն դրամով:

      ՀՀ վարչապետի հանձնարարականում ընգրկված և ներքոնշյալ մարմինների կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված համապատասխան գրություններով տեղեկացվել է, որ.

       – Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ՀՀ վիճակագրական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն, ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,  և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և (կամ) կանխիկ ձևով կատարվող ծախսերի պահանջ չունեն:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել