ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածում, Ապարանի և Գավառի ավտոճանապարհներին և Ճամբարակի լեռնանցքում գետնաբուք է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: