Թափուր աշխատատեղեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեում

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել. «Անշարժ գույքի գրանցման մեր միասնական ստորաբաժանումում ռեգիստրի երկու, իսկ «Արաբկիր» գրասենյակում առաջին կարգի մեկ մասնագետի թափուր տեղ ունենք։ Հայտարարված են մրցույթներ։

Ռեգիստրի թափուր այդ պաշտոնների մրցույթներից մեկին դիմելու ժամկետը լրանում է այսօր՝ փետրվարի 5-ին (մանրամասները և դիմումի ձևը՝ https://www.cadastre.am/article/1414), մյուսին դիմելու ժամկետը լրանում է վաղը՝ փետրվարի 6-ին (մանրամասները և դիմումի ձևը՝ https://www.cadastre.am/article/1417

«Արաբկիր» սպասարկման գրասենյակի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ և դիմումի ձևը ներբեռնել այստեղ՝ https://www.cadastre.am/article/1419 ։ Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 7-ն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել