Հզոր պայթյուն Փարիզի կենտրոնում

Հունվարի 12-ի առավոտյան Փարիզի կենտրոնական հատվածում հզոր պայթյուն է որոտացել: Տեղեկությունը հաստատել է ոստիկանությունը:
Տեղի ոստիկանության տվյալներով պայթյունը որոտացել է առավոտյան ժամը 9-ի սահմաններում՝ քաղաքի 9-րդ շրջանում: Պայթյունից հետո տարածքում տեղակայված փռում հրդեհ է բռնկվել: Հարևան շենքերի ապակիները պայթել են: Այս մասին գրում է ՌիաՆովոտսին՝ հղում անելով BFMTV. -ին:
France Info – ի հաղրոդմամբ էլ պայթյունից տուժել են 20-ից ավելի քաղաքացիներ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայություննեը: Այդտեղ է ժամանել նաև վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, Ներքին գործերի ղեկավար Քրիստոֆ Կաստաները և Փաչիզի քաղաքապետը՝ Անի Իդալգոն:
Նախնական վարկածով հզոր պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել