Գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելիս գնման ձևերը նախապես չեն համաձայնեցվի ՀՀ ֆինանսների նախարարության հետ

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշմամբ կատարվել է տնտեսական բովանդակությունից կախված ծախսերի դասակարգում ըստ երեք հիմնական խմբերի՝ սուբսիդիաներ, դրամաշնորհներ և գնումներ:

«Կարևորելով պետական մասնակցության կառավարման արդյունավետության բարձրացման հարցը՝ առաջարկել ենք նաև որոշակի լուծումներ, որոնք մեր կարծիքով, բարձրացնելով հրապարակայնության աստիճանը պետական մասնակցության կառավարման, հնարավոր կդարձնեն ունենալ ավելի արդյունավետ համակարգ և ենթադրվում է, որ այն կդառնա հանրային հսկողության առարկա»,-նշել է Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ այդմ, մասնավորապես  սահմանվել է, որ սուբսիդիան՝ պետության անունից և/կամ պետության հանձնարարությամբ օրենքով սահմանված գնով անմիջական շահառուին/վերջնական սպառողին կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում կազմակերպությանը նվազագույն շահավետ գնի և սահմանված գնի դրական տարբերության կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2019 թ. ընթացքում պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելիս գնման ձևերը նախապես չեն համաձայնեցվում ՀՀ ֆինանսների նախարարության հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել