Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Հաոբյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հունվարի 26-ին ժամր 16.30-ից մինչև 18.00-ն րնկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում, գործով չպարզված վայրում, փոխառությամբ վերցրած գումարր չվերադարձնելու կապակցությամբ վիճաբանել է Հովիկ Սարգսի Գևորգյանի հետ, որի ընթացքում Սարգիս Հակոբյանր ոտքերով և ձեռքերով ծեծի է ենթարկել նրան, դիտավորությամբ Հովիկ Գևորգյանի առողջությանր պատճառել ծանր վնաս՝ առաջ բերելով գանգուղեղային և կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ, արյունազեղումներ զույգ աչքերի վերին և ստորին կոպերի, ձախ ականջախեցու վերին երրորդի, վերին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի, ստորին շրթունքի աջ կեսի կարմիր երիզի շրջաններում, քերծվածքներ ձախ ականջախեցու միջին երրորդի, միջհոնքային և քթի մեջքի շրջաններում, սալջարդ վերքեր քթի հիմի և վերին շրթունքի աջ կեսի ներսային մակերեսին, քթոսկրերի կոտրվածք, արյունազեղում գլխի մաշկի տակ՝ ճակատային շրջանում, ձախ քունքամկանի հետին ոտիկի, աջի՝ առաջային ոտիկի արյունազեղումներ, ենթակարծրենային արյունահավաք ճակատային շրջանում, գլխուղեղի զույգ կիսագնդերի ճակատային բլթերի ենթաոստայնային օջախային արյունազեղումներ, միջկողային մկանների մանր և խոշորօջախային արյունազեղումներ, աջից միջին անրակային գծով 7, 8-րդ և առաջային անութային գծով 9, 10-րդ կողերի կոտրվածքներ, ինչպես նաև բարակ աղու թափածակումով պերիտոնիտ և աղիների պատի տարածուն նեկրոզ, որոնց հետևանքով Հովիկ Գ-ևորգյանր 2011թ. փետրվարի 1-ին «Արմենիա» ՀԲ կենտրոնում մահացել է։
Այսօր դատական նիստին պաշտպանի միջնորդությամբ հարցաքննվեց Վրաստանի Հանրապետությունից ժամանած վկա Մամուկու Շավոյի Խիզանաշվիլին: Վերջինս նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալը, գալով Վրաստան՝ իր մոտ, հայտնել է, որ ունեցել է խնդիրներ և վեճ:
Այսօր դատական նիստի ժամանակ Խիզանաշվիլին հայտնեց, որ իրականում ամբաստանյալը նման բան չի ասել իրեն և, որ նախկինում տված ցուցմունքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ իրեն այն ժամանակ այդպես հորդորել է Վրաստանի դատախազության քննիչը: Նախաքննական ցուցմունքի ժամանակ ներկա են եղել նաև Հայաստանից եկած երկու քննիչներ:
Հանրային թղթակից՝ Զարուհի Հարությունյան
Աղբյուրը՝ Իրավաբան. net