Կառավարությունը որոշեց արտոնություններ տալ «Սպայկա» ՍՊԸ-ին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց թույլատրել «Սպայկա» ՍՊԸ-ին՝ օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Նշենք, որ նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 28 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից 4,2 մլրդ ՀՀ դրամ՝ սեփական միջոցներից, 23,8 մլրդ ՀՀ դրամ՝ վարկային միջոցներից: Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 1600 աշխատատեղ՝ 190 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ ՀՀ դրամ, որից 15 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 25 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել