Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության հավանությանն են ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում են պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ Անդրե Վահեի Զոհրաբյանին (ծնված՝ 2000 թվականի օգոստոսի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9) և մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Տիգրանի Գալստյանին (ծնված` 2000 թվականի օգոստոսի 29-ին, հասցեն` ք. Երևան, Ռոստովյան 20/1):