Դիլիջանում գտնվող մի շարք տարածքներ կնվիրաբերվեն Հայաստանի Հանրապետությանը

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի N 137/2 հասցեում գտնվող` 258 403 192,2 դրամ կադաստրային արժեք ունեցող, 20,80541 հեկտար մակերեսով և Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի N 137/3 հասցեում գտնվող` 6 937 315,1 դրամ կադաստրային արժեք ունեցող, 0,55856 հեկտար մակերեսով հողամասերի  Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:

Նախարարությունը նշում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Դիլիջան քաղաքում գտնվող «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի զբաղեցրած տարածքի մի շարք հատվածներ ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1529-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցվել են Դիլիջան համայնքին, որը սակայն տուն-առողջարանի տարածքում գտնվելու պատճառով փաստացի երբևէ չեն օգտագործվել համայնքի կողմից: Արդյունքում, տուն-առողջարանի շենք-շինությունների պետական գրանցման ժամանակ ի հայտ է եկել խնդիր, որի կարգավորման նպատակով Դիլիջան համայնքի ավագանին 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 106-Ա որոշմամբ համաձայնություն է տվել համայնքային սեփականություն հանդիսացող Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 137/2 հասցեի 20,80541հա և Կամոյի փողոցի 137/3 հասցեի 0,55856հա մակերեսներով հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանը անհատույց փոխանցելուն՝ ի դեմս Պաշտպանության նախարարությանը: Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի ապահովել տուն-առողջարանի շենք-շինությունների պետական գրանցման գործընթացը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել