Ժամը 14:00-ի դրությամբ ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը

Ժամը 14:00-ի դրությամբ 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվերակելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 անձից քվեարկությանը մասնակցել են 636 հազար 55 անձ,  ընդհանուր ընտրողների 24.53 տոկոսը:

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում քվերակության մասնակցողների թիվը՝ ըստ ընտրատարածքների.

Թիվ 1. Երևանի ԱվանՆոր ՆորքՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 200 915 անձանցից ընտրության մասնակցել է  48 618 -ը  կամ 24.2 տոկոսը:

Թիվ 2. Երևանի ԱրաբկիրԱջափնյակԴավթաշեն վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 213 587 անձնցից մասնակցել է 50 940-ը  կամ 23.85 տոկոսը:

Թիվ 3. Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 225,181 անձանցից մասնակցել է 53 472-ը  կամ 23.75 տոկոսը:

Թիվ 4. Երևանի ԿենտրոնՆորք ՄարաշԷրեբունիՆուբարաշեն վարչականշրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 210 229 անձանցից մասնակցել է 46 941-ը կամ 22.33 տոկոսը:

Թիվ 5. Արարատի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 221 529 անձանցից մասնակցել է 55 418-ը կամ 25.2 տոկոսը:

Թիվ 6. Արմավիրի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 234 345 անձանցից մասնակցել է 50 170 -ը կամ 21.41 տոկոսը։

Թիվ 7.  Արագածոտնի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 117 667 անձանցից մասնակցել է 32 211-ը կամ 27.37 տոկոսը:

Թիվ 8. Գեղարքունիքի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 191 192 անձանցից մասնակցել է 49 117-ը կամ 7,82 25.7 տոկոսը:

Թիվ 9. Լոռու մարզ –  քվեարկելու իրավունք ունեցող 237 436 անձանցից մասնակցել է 18,063–ը կամ 25.12 տոկոսը:

Թիվ 10. Կոտայքի մարզ –  քվեարկելու իրավունք ունեցող 240 105 անձանցից մասնակցել է 58 640-ը կամ 24.42 տոկոսը:

Թիվ 11. Շիրակի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 229 798 անձանցից մասնակցել է 50 819-ը կամ 22.11  տոկոսը:

Թիվ 12. Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր – քվեարկելու իրավունք ունեցող 161 762 անձանցից մասնակցել է 48 612-ը կամ 10.1930.5 տոկոսը:

Թիվ 13. Տավուշի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 108 772  անձանցից մասնակցել է 31 458–ը կամ 28.92 տոկոսը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող  2 587 706 քաղաքացուց ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 865 884 քաղաքացի, կամ ընդհանուր ընտրողների՝ 33.46 տոկոսը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել