«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 6/08 ընտրատեղամասում տարածքային ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը վիրավորել ու փորձել է հեռացնել իրենց դիտորդին։
«6/08-ում ՏԸՀ նախագահը վիրավորել ու փորձել է հեռացնել մեր դիտորդին։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիտորդը մատնանշեց կուտակումն ու բաց քվեարկությունը»,-նշում է նա։