Չքվեարկած քվեաթերթիկները քաղաքացիներն իրենց հետ դուրս են բերում քվեախցիկից. ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Երևանիթիվ մեկ ընտրատածաքի 3/23 ընտրատեղամասում 1902 ընտրողներից ժամը 11-ի դրությամբ Ազային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել է 145-ը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարապետ Կարապետյանը:

«Խնդիրներ չունենք, ամեն ինչ հանգիստ է ընթանում, ոչի մ խախտում դեռ չենք ունեցել»,-նշեց նա:

Նրա խոսքով, Ազգային ժողովի նախորդ՝ 2017 թվականին կայացած ընտրությունների համեմատ այս տարի քվեարկողների թիվը նվազել է:

«Քվեարկության մասնակցիները քիչ են, պասիվություն է նկատվում: Քվերակության մասնակիցները հիմանակնում գիտեն քվերակության կարգը: Լինում է, որ մյուս՝ չքվերակած քվեաթերթիկները քաղաքացին իր հետ դուրս է բերում քվեախցիկից, ինչն անմիջապես զգուշացնում ենք, որ գցի քվեախղիկում տեղադրված նախատեսված վայրում»,-ասաց Կարապետ Կարապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել