Ֆրանսիայում հնարավոր է՝ արտակարգ դրության ռեժիմ սահմանվի

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Փարիզում արտակարգ դրության ռեժիմ սահմանել՝ շարունակվող բողոքի ցույցերի պատճառով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը։

ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոյի նշել է, որ նախաձեռնությունն առաջարկվել է՝ թույլ չտալու համար զանգվածային փողոցային անկարգությունների կրկնությունը:

Ֆրանսիացիները բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ: Առաջին զանգվածային ակցիան տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, ապա շարունակվել նոյեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին երրորդ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 378 մարդ է ձերբակալվել, վնասվածքներ է ստացել 133 մարդ, որոնցից 23-ը՝ ոստիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել