«Ինեկոբանկ»-ը տեղեկացնում է, որ 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Բանկային հաշվի «Ընթացիկ» սակագնային պլան»-ի փոփոխված տարբերակը։
Փոփոխություն է կատարվել վերոնշյալ սակագնային պլանի շրջանակներում տրամադրվող հաշվարկային քարտերով կատարվող կանխիկացման գործարքների սակագներում․
- Եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում ArCa համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող այլ բանկերի կանխիկացման կետերում հաճախորդի՝ հիմնական և դրան կցված բոլոր քարտերով կատարված գործարքների հանրագումարը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը, ապա կանխիկացման սակագին չի գանձվում։
- Եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում ArCa համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող այլ բանկերի կանխիկացման կետերում հաճախորդի` հիմնական և դրան կցված բոլոր քարտերով կատարված գործարքների հանրագումարը գերազանցում է 500.000 ՀՀ դրամը, ապա վերոնշյալ սահմանաչափը գերազանցող գումարի համար գանձվում է 1% կանխիկացման սակագին։
Ընդ որում` վերոնշյալ սահմանաչափը գերազանցող գումարի համար սահմանված կանխիկացման սակագինը գանձվում է հաջորդ ամսվա առաջին 3 աշխատանքային օրերի ընթացքում: