Խաչմերուկում դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ կարվեն․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 4-ից կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել