Որպես մահվան դատավճիռներն ի կատար ածելու միջոց՝ գիլյոտինը առաջինը Ֆրանսիայում կիրառվել է 1792թ.-ին: Սկսած 1958 թվականից՝ Հինգերորդ հանրապետության գոյության ժամանակ, գիլյոտինը վերջ է տվել 17 հանցագործների կյանքի: Քանի որ Ֆրանսիայում շարժում է սկսվել մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու ուղղությամբ, ուստի երկրում մահապատիժը վերացնելու դեպքում գիլյոտինը կարող է դառնալ ֆրանսիական թագավորների էքսպոնատ: Իսկ հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 54 տոկոսը դեմ է մահապատիժը վերացնելուն: Նրանք վախենում են վտանգավոր հանցագործությունների կտրուկ աճից: