Անտառային տնտեսություն վարող անձինք օգտվում են ՀՀ անտառային օրենսգրքի օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իրավունքներից, համաձայն որի՝
Անտառօգտագործողներն իրավունք ունեն`
ա) իրականացնելու միայն անտառօգտագործման այն տեսակները և միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում.
բ) ինքնուրույն ընտրելու անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեության ձևերը.
գ) սահմանված կարգով բացելու անտառատնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորելու անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցելու ժամանակավոր արտադրական և տնտեսական շինություններ, կազմակերպելու ավտոտրանսպորտի կանգառման տեղեր` անտառաշինական նախագծերին համապատասխան:
Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է, բացառությամբ անտառային և բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի:
Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման:
3. Անտառային հողերում անտառային տնտեսության կարիքների համար շինարարական աշխատանքները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:
Համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի 19-րդ հոդվածի՝
Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են`
ա) ապահովել անտառային հողերի նպատակային օգտագործումն ու պահպանումը.
բ) ապահովել անտառների վերականգնումը և անտառազուրկ տարածքների անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
գ) իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, հակահրդեհային անվտանգության միջոցառումները, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.
դ) ապահովել անտառների ջրապաշտպան, հակաէրոզիոն, սանիտարահիգիենիկ, առողջարարական և այլ օգտակար հատկությունների պահպանումը.
ե) նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը: