Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լագրողների հարցերին, թե արդյոք կադրային ջարդ է լինելու, նշեց. «Բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, կարող են շարունակել աշխատել»:
Նա նշել է, որ լինելու է անհատական մոտեցում, և իր որոշումները կայացնելու է հիմնվելով մեկ մոտեցման վրա. պատրաստ են արդյոք այդ մարդիկ աշխատել նոր Հայաստանում:
Հարցին, թե արդյո՞ք պաշտոնանկ կարվեն փոխքաղաքապետեր Կամո Արեյանն ու Դավիթ Օհանյանը, Հայկ Մարությանը չպատասխանեց։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը կկայանա հոկտեմբերի 13-ին: