Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1974 թ. ծնված Արթուր Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Զոհրապի փողոցի թիվ 30 տան դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է իր որովայնին և դաստակին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ժամը 17.00-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ իրենց մոտ «աջ նախաբազկի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել Արթուր Խ.-ն:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Խ.-ին վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Հայկ Ն.-ն, որը հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: