Նիկոլ Փաշինյանը հաստատել է կենսանվտանգության և կենսապահովման հարցերով աշխատանքային խմբի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի N 802-Լ որոշման հավելվածի 34-րդ կետը՝

  1. Ստեղծել կենսանվտանգության և կենսապահովման հարցերով աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
  2. Աշխատանքային խմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել