Ազգային ժողովի նոր պատգամավորը Մարտուն Գրիգորյանն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել։

ԿԸՀ-ն հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցոլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական  ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին։ Հաջորդ թեկնածուն Մարտուն Կամոյի Գրիգորյանն է։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակավել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել