Լոռու մարզում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կգործի

Լոռու մարզի Գուգարք համայնքի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, շենք 11 հասցեում գտնվող` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքային համալիրի տարածքից 19 միլիոն 902 հազար դրամ գնահատված արժեքով, 661.14 քմ մակերեսով տարածքը հետ կվերցվի և անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով կտրամադրվի Գուգարք համայնքին՝ համայնքային ենթակայության «Երազիկ» նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը կազմակերպելու նպատակով:

Հարցը գործադիրի անդամներին կներկայացնի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Այս մասին կառավարությունը որոշում կընդունի վաղը։

Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա կլինեն իրականացման՝ Գուգարք համայնքի միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել