Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին, ժամը 20:30-ից մինչև ժամը 22:30-ը /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը

  • Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում,
  • Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ,
  • Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ,
  • Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին,
  • Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ,
  • Ամիրյան փողոցը,
  • Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ,
  • Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա,
  • Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ,
  • Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել