Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնում է, որ յուրաքանչյուր օր և հատկապես Ֆրանկոֆոնիայի օրերին մետրոպոլիտենն աշխատելու է անխափան և բնականոն հունով:
«Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային ժամերի փոփոխման հարցին, դեռևս տեղեկություն չունենք: Ունենալուն պես ես անպայման կտեղեկացնեմ ԶԼՄ ներկայացուցիչներին»,-նշեց ծառայության պետ Տաթև Խաչատրյանը: