Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը գրում է.
«Տեղեկացնում եմ, որ այսօր կառավարության որոշմամբ նշանակվել եմ Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհակալ եմ կառավարությանը՝ այս պատասխանատու գործում ինձ վստահելու համար: Վստահ եղեք՝ ամեն ինչ անելու եմ մարզպետարանի ընթացիկ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և մարզի առջև ծառացած խնդիրները կառուցողական մթնոլորտում լուծելու համար: Համոզված եղեք, որ քաղաքացների կողմից բարձրացված որևէ հարց անարձագանք չի մնա: Ինձ համար կարևոր է նաև աշխատանքային գործընթացում երկարամյա որակյալ կադրերի և շնորհալի երիտասարդ ուժերի համատեղ աշխատանքը, որը հնարավորություն կտա ստանալ ցանկալի արդյունք՝ պահպանելով նախկինում ստեղծված լավագույն ավանդույթները»: