Օրինապահ հարկ վճարողների կարգավիճակի որոշման կարգը վերանայվել է, այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Այսուհետ «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր կարող են ստանալ հարկման ընդհանուր համակարգում գործող՝ փաստացի գործունեություն իրականացրած հարկ վճարողները: Փոփոխված կարգում սահմանված է, որ հարկ վճարողը համարվում է փաստացի գործունեություն իրականացրած, եթե հաշվետու ժամանակաշրջանի կեսից ավելի ժամանակահատվածի համար հայտարարագրել է 0-ից մեծ իրացման շրջանառության գումար:
Նոր կարգն ամրագրված է ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 572-Ա հրամանով, որը տեղադրված է կոմիտեի պաշտոնական կայքի «Օրինապահ հարկ վճարողներ» ենթաբաժնում:
Հիշեցնենք, որ 2018թ. ընթացքում «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել 77 տնտեսվարող սուբյեկտ: